Երեւանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվել է Աշխարհի չեմպիոն Բենուր Փաշայանի հուշամրցաշարը:
Մրցաշարում հանդես են եկել հունահռոմեական ոճի ըմբիշներ տասը երկրից։
Հաղթողներ են դարձել Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Դավիթ Ջոթյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Ալեքսանդրին Գուտուն (77 կգ, Մոլդովա), Աբոլֆազլ Մոհմեդին (82 կգ, Իրան), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (130 կգ):
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ընտրանին հունիսի 8-21-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Դրան կհաջորդի Գերմանիայում հունիսի 22-ին մեկնարկելիք բանակայինների Աշխարհի առաջնությունը, հայտնում են ՀԱՕԿ-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: