Հունիս 06, 2025
210 դիտում

Իտալական մամուլը կարծում է, որ «Ինտեր»-ը կգլխավորի Սեսկ Ֆաբրեգասը


Լուսանկարը` football-italia.net


Իտալական մամուլը Սիմոնե Ինձագիի հեռանալուց հետո քննարկում է «Ինտեր»-ի նոր գլխավոր մարզչի անունը։

Երեկվանից ավելի հավանական է դարձել Սեսկ Ֆաբրեգասի թեկնածությունը։ Իսպանացի մասնագետն այժմ գլխավորում է «Կոմո»-ն ու կարծես ընդունել է միլանյան ակումբի առաջարկությունը։

Լրագրող Սանտի Աունան հայտնում է, որ Ֆաբրեգասը պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցրել է «Ինտեր»-ի հետ։ Մնում է կողմերը վերջնական հայտարարի գան «Կոմո»-ի հետ։ «Ինտեր»-ը մի քանի օրից մեկնարկելու է Աշխարհի ակումբային առաջնությունում։ Նշվում է, որ դրա ավարտից հետո թիմից կհեռանան մի շարք ֆուտբոլիստներ։

Իսկ ահա Ինձագին մեկնել է Սաուդյան Արաբիա ու արդեն պայմանագիր ստորագրել «Ալ Հիլալ»-ի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին