Հունիս 07, 2025
159 դիտում

Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն


Լուսանկարը` Sargis Stepanyan facebook page


Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կայացել է պարա-բազկամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մինչեւ 80 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել Սարգիս Ստեփանյանն ու հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։

«2015 թվականից սկսեցի զբաղվել պրոֆեսիոնալ բազկամարտով։ Այդ ժամանակից ի վեր՝Եվրոպայի պարա-բազկամարտի առաջնության հնգյակի, Աշխարհի պարա-բազկամարտի առաջնության եռակի չեմպիոն եւ Աշխարհի բազկամարտի կրկնակի գավաթակիր եմ։ Այսօրվա հաղթանակը եւս մեկ քայլ է ապացուցելու, որ հնարավոր է ամեն ինչ»,- իր ֆեյսբուքում գրել է Ստեփանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին