Հուլիս 26, 2025
118 դիտում

«Արարատ-Արմենիա»-ի մարզիչը կարծում է, որ կարող են հաղթահարել «Կլուժ»-ի արգելքը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


«Արարատ-Արմենիա»-ն մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայում։

Որակավորման 2-րդ փուլում հայկական թիմն ընդունել է «Ունիվերսիտատեա Կլուժ»-ին։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով։

Խաղից հետո «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Տուլիպան ասել է, որ առաջին խաղակեսում դժվարություններ են ունեցել, բայց երկրորդում կարողացել են ամեն բան շտկել։

«Նախապատրաստական փուլում ժամանակ չունեցանք ու չկարողացանք այնպես անել, որ մեր ուզած ճանապարհով ընթանա ամեն բան։ Չնայած դրան, այս խաղը ցույց տվեց, որ լավ տեսք ունեինք, ինչի մասին վկայում են նաեւ վիճակագրական տվյալները։ Պատասխան խաղից առաջ թիմերի հնարավորությունները 50/50 եմ գնահատում։ Մենք հասկացանք, որ մրցակից վախենալ հարկավոր չէ եւ կարող ենք հաղթել այս դիմակայությունում»,-ավելացրել է պորտուգալացի մասնագետը։

Մյուս փուլ դուրս գալու համար թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին