Հուլիս 26, 2025
117 դիտում

Եղիշե Մելիքյան․ Հաղթանակը վստահություն է տալիս, բայց դիմակայությունը դեռ չի ավարտվել


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ»-ը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում տանը հյուրընկալել է հունգարական «Դյոր»-ին ու հաղթել 2։1 հաշվով։

Հաշիվը բացվել է 22-րդ րոպեին, երբ հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը դիպուկ իրացրել է Մարիուս Նուբիսին։ Երկրորդ խաղակեսում հաշիվը կրկնապատկել է Դանիլ Կուլիկովը։ «Փյունիկ»-ից աչքի է ընկել նաեւ Ալեքսանդար Միլկովիչը, որը դարձել է ինքանգոլի հեղինակ։

«Սա բոլորիս հաղթանակն է, շնորհավորում եմ։ Ուղղակի շատ բան չեմ ուզում խոսել խաղի մասին, որովհետեւ այս թիմի հետ այն դեռ չի ավարտվել, ընդամենն առաջին խաղակեսը վերջացավ։ Իհարկե, հաճելի է, վստահություն է տալիս, բայց դեռ ունենք երկրորդ խաղակես՝ իրենց մոտ, պետք է լուրջ պատրաստվենք»,- հանդիպումից հետո ասել է երեւանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Թիմերի պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց Հունգարիայում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին