Սկոպյեում ավարտին մոտեցող Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում Հայաստանը մեդալ է նվաճել ձյուդոյում։
Մինչեւ 73 կգ քաշային կարգում Տիգրան Սարուխանյանը 4 վստահ հաղթանակ է տարել ու բրոնզե մեդալակիր դարձել։ Ձյուդոյիստն իր հաշվին նաեւ մեկ պարտություն ունի։
Հուլիսի սկզբին Հայաստանի ձյուդոյի հավաքականները ուսումնամարզական հավաք էին անցկացրել Տուապսեում, որտեղից պատանիները մեկնել էին Հյուսիսային Մակեդոնիա, իսկ երիտասարդները՝ Գերմանիայի Ռեյն Ռուր քաղաքում ընթացող ամառային ուսանողական խաղեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: