Հունիս 07, 2025
102 դիտում

Զոհաբերության տոնը նշող Պրիշտինայում այսօր հանգիստ ու քիչ մարդաշատ է


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 3-րդ հանդիպումն է անցկացնելու Կոսովոյի ընտրանու հետ։

Նախորդ երկու խաղերում մեկ անգամ մրցակիցն է հաղթել, եւս մեկ անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել։

 

 

Երեւանի ժամանակով 21:00-ին կայանալիք խաղից առաջ ՀՖՖ-ի հետ մրցավայր մեկնած լրագրողների թիմը շրջել է քաղաքի կենտրոնում ու ծանոթացել մայրաքաղաք Պրիշտինային։ Mediamax Sport-ի թղթակիցն էլ նրանց թվում է եղել ու ներկայացնում է լուսանկարներ քաղաքից։

Լուսանկարը` Մեդիամաքս

Այսօր Կոսովոյում նշվում է Զոհաբերության տոնն ու այդ պատճառով համարյա բոլոր հասարակական եւ մշակութային վայրերը, ինչպես նաեւ սրճարաններն ու ռեստորանները փակ են, փողոցներն էլ՝ քիչ մարդաշատ։

 

Մոտ 227 հազ. բնակչություն (գերակշիռ մասն ալբանացիներ են) ունեցող քաղաքում համարյա խցանումների չես հանդիպի եւ հեշտությամբ կարող ես հասնել ուզածդ վայրը։ Միակ խնդիրն այն է, որ տեսարժան վայրերն այդքան էլ շատ չեն՝ փոքրիկ է քաղաքի կենտրոնն ու դրա շուրջը գտնվող փողոցները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Քաղաքում ամենաշատը հանդիպում են ազգային հերոսներին նվիրված արձանները, որոնցից մեկն էլ Սլանդենբերգն է, նրա անունով է կոչվում նաեւ Պրիշտինայի գլխավոր հրապարակը։ 

 

Արձանի հարեւանությամբ են տեղակայված կառավարության շտաբ բնակարանը, Կոմբետար թատրոնը, կինոթատրոն, Կոսովոյի մշակույթի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունը, քաղաքական գործիչ Իբրահիմ Ռուգովայի ու Մայր Թերեզայի արձանները։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Իր հանգիստ ու անշտապ առօրյանով ապրով քաղաքում երկար մնալ չհասցրինք։ Պետք է վերադառնայինք մեր հյուրանոց ու պատրաստվեինք ուղեւորվել ստադիոն, քանի որ հանդիպմանը մնացել են հաշված ժամեր։

 

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին