«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունի։
Ակումբից հայտնում են, որ թիմը գլխավորել է պորտուգալացի մասնագետ Տուլիպան։ Նա 2006-ից գլխավորել է պորտուգալական մի շարք ակումբներ։ 2019-2020-ին մարզել է «Պորտու»-ի երիտասարդական թիմը։
«Մեծ խանդավառությամբ եմ միացել «Արարատ-Արմենիա»-ի ընտանիքին։ Շատ մոտիվացված եմ զարգացնել այս ծրագիրն ու հաջողություններ գրանցել՝ ուրախացնելով երկրպագուներին։ Մենք կստեղծենք մի ուժեղ բան, որը հիմնված կլինի նվիրվածության, թիմային ոգու ու ֆուտբոլի նկատմամբ կրքի վրա։ Վստահեք ինձ»,-ասել է Տուլիպան։
Հայաստանի առաջնությունում «Արարատ-Արմենիա»-ն գրավել էր 2-րդ տեղը, իսկ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել էր հեռանալու մասին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: