Հունիս 06, 2025
235 դիտում

«Սեւիլյա»-ն հետաքրքրվում է Էդուարդ Սպերցյանով


Լուսանկարը` FFA


Իսպանական «Սեւիլյա»-ն հետաքրքրվում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։

«РБ Спорт»-ի տեղեկություններով ակումբը ցանկանում է 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նշվում է, որ Սպերցյանի ծառայություններով մեծ հետաքրքրություն է ցուցաբերում գլխավոր մարդիչ Խոակին Կապառոսը, որը նախկինում նրա հետ աշխատել է Հայաստանի ազգային հավաքականում։

Սպերցյանը «Կրասնոդար»-ի հետ օրեր առաջ էր դարձել Ռուսաստանի չեմպիոն։ Նա նշել է, որ ցանկանում է նոր ակումբ տեղափոխվել ու հանդես գալ եվրոպական առաջնություններից մեկում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին