Հունիս 06, 2025
228 դիտում

Ռոնալդուի որոշիչ խոսքը․ Պորտուգալիան Ազգերի լիգայի եզրափակչում է


Լուսանկարը` UEFA EURO 2024


Մյունխենում Գերմանիայի հավաքականն Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում ընդունել է Պորտուգալիայի ընտրանուն։

Հանդիպման հաշիվը բացել են տանտերերը, աչքի է ընկել Ֆլորիան Վիրցը։ Սակայն պորտուգալացիները կարողացել են ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլ նաեւ հաղթանակ կորզել։

Նախ գոլի հեղինակ է դարձել Ֆրնասիշկու Կոնսեյսաուն, ապա հաղթական գնդակը խփել է թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն՝ իր թիմին դուրս բերելով եզրափակիչ։

Ռոնալդուն իր գոլերն ազգային հավաքականում հասցրել է 137-ի՝ սահմանելով ռեկորդ։ Իսկ ահա ողջ կարիերայի ընթացքում պորտուգալացին հեղինակել է 937 գնդակ։

Ազգերի լիգայի Իսպանիա-Ֆրանսիա երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա այսօր, 23։00-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին