Հունիս 02, 2025
176 դիտում

Մխիթարյանի ու «Ինտեր»-ի չիրականացված երազանքը. ՊՍԺ-ն 1-ին անգամ նվաճեց ՉԼ-ի գավաթը


Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG

Լուսանկարը` PSG


Մյունխենում ՊՍԺ-ի ու «Ինտեր»-ի միջեւ կայացած Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Հայաստանում մեծ հետաքրքրություն էր առաջացրել, եւ պատճառն իհարկե Հենրիխ Մխիթարյանն էր։

Նա դարձավ մրցաշարի եզրափակչում երկու անգամ մասնակցած առաջին հայ ֆուտբոլիստը, բայց ի տարբերություն ստամբուլյան հանդիպման՝ «Ինտեր»-ի հիմնական կազմում էր։ Ցավոք, այս անգամ էլ Մխիթարյանին չհաջողվեց Եվրոպայի ու Կոնֆերենցիաների Լիգայում տարած հաղթանակներին ավելացնել նաեւ ՉԼ-ինը։

Լուսանկարը` PSG

Հանդիպման մեկնարկում թիմերը հնարավորինս զգուշավոր էին խաղում, բայց առաջին համարով գործում էր ֆրանսիական ակումբը, որը տիրում էր գնդակին ու ավելի շատ գրոհում։

 

ՊՍԺ-ի բազմաթիվ հարվածներն իրենց արդյունքը տվեցին 12-րդ րոպեին, երբ Աշրաֆ Հաքիմին գրավեց Յան Զոմերի դարպասը։ Առաջին գոլից ուշքի չեկած՝ «Ինտեր»-ն ընդունեց նաեւ երկրորդը՝ այն հեղինակեց Դեսիրե Դուեն։  

Լուսանկարը` PSG

Երկրորդ կեսում «Ինտեր»-ի խաղն առանձնապես չփոխվեց, թիմի մոտ համարյա ոչինչ չէր ստացվում, դրան գումարած էլ իր պահվածքի համար դեղին քարտ ստացավ Սիմոնե Ինձագին։ 

 

63-րդ րոպեին Դուեն դուբլ ձեւակերպեց ու տեսականորեն ապահովեց ՊՍԺ-ի հաղթանակը։ Սյդ ժամանակ Մխիթարյանն արդեն փոխարինվել էր, ու «Ինտեր»-ի խաղն ավելի քաոսային էր դարձել։ Բայց ՊՍԺ-ն դրանով չբավարարվեց ու իսկական գոլառատ եզրափակիչ ապահովեց՝ գնդակներ խփեցին նաեւ Խվիչա Կվարացխելիան ու Սեննի Մայուլուն։ 

Լուսանկարը` PSG

ՊՍԺ-ն հաղթեց 5:0 հաշվով ու Լուիս Էնրիկեի գլխավորությամբ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների Լիգայի Գավաթը։ 

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին