Հունիս 04, 2025
131 դիտում

Արթուր Միրանյանը հեռացել է «Ունիվերսիտատյա Կլուժ»-ից


Լուսանկարը` FC Universitatea Cluj


Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանի պայմանագիրը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժ»-ի հետ ավարտվել է ու նա հեռացել է թիմից:

Ակումբի մամուլի ծառայությունը նշել է այն 6 ֆուտբոլիստներին, ովքեր այլեւ հանդես չեն գալու թիմում եւ շնորհակալություն է հայտնել ելույթների համար: Նրանցից մեկն էլ 29-ամյա հայ հարձակվողն է:

Միրանյանն «Ունիվերսիտատյա Կլուժ»-ի կազմում 21 հանդիպման է մասնակցել ու 3 գոլի հեղինակ դարձել:

Միրանյանը հիմա Հայաստանի հավաքականի տրամադրության տակ է ու թիմի հետ պատրաստվում է Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի դեմ ընկերական խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին