Հունիս 04, 2025
175 դիտում

Արման Ծառուկյանը հաղթանակ է տոնել ու խոսել տիտղոս նվաճելու ցանկության մասին


Լուսանկարը` https://www.reuters.com/


Մոսկվայում կայացած Abu Dhabi Extreme Championship-ի ժամանակ UFC մարտիկ Արման Ծառուկյանը հաղթանակ է տարել Պատրիկ Ֆրեյերի նկատմամբ։

ADXC 10-ն ընթացել է գրեփլինգի կանոններով։ Բրազիլացի մարտիկը մինչեւ 5-րդ ռաունդը կարողացել է դիմադրել, սակայն հետո Ծառուկյանի գրոհների արդյունքում ստիպված հանձնվել է։

Հաղթանակից հետո նրան հարցրել են նաեւ Իսլամ Մախաչեւի հետ հնարավոր հանդիպման մասին։

«Այս պահի դրությամբ դա փակված թեմա է։ Իսլամն այլ քաշային կարգ է տեղափոխվել, իսկ ես մնացել եմ թեթեւ քաշային կարգում։ Ես պետք է տիտղոս նվաճեմ այստեղ, իսկ հետո մտածեմ այլ քաշում հանդես գալու մասին»,-ասել է Ծառուկյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին