Հունիս 01, 2025
245 դիտում

Մանուկյան. Այնքան երջանիկ ու հպարտ եմ Եվրոպայում իմ 1-ին չեմպիոնության համար


Լուսանկարը` Simone Ferraroph

Լուսանկարը` Simone Ferraroph


Երեկոյան այս տարվա Աշխարհի բացարձակ գավաթակիր Համլետ Մանուկյանն առաջին անգամ նժույգթափերի վրա դարձավ Եվրոպայի չեմպիոն։

18-ամյա մարմնամարզիկն անկրկնելի էր Լայպցիգում ու ապահովեց Հայաստանի առաջին ոսկին։ Իսկ նրա թիմակից Մամիկոն Խաչատրյանը նույն վարժությունում կանգնեց պատվոհարթակի 2-րդ աստիճանին։

 

Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի հետ զրույցում նա հետեւյալն է ասել.

 

«Այնքան երջանիկ ու հպարտ եմ, քանի որ մեծահասակների իմ առաջին իսկ Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ եմ նվաճել։ Սա շատ կարեւոր պարգեւ է ինձ համար։

Լուսանկարը` Simone Ferraroph

Նաեւ երջանիկ եմ ընկերոջս՝ Մամիկոնի համար։ Շատ հպարտ էի, որ Հայաստանի օրհներգը հնչեց ու դրոշը բարձրացավ Գերմանիայում։

 

Շատ եմ մարզվել ու այս ոսկուն դժվարությամբ տիրացել։ Առաջին հերթին շնորհակալ եմ մարզիչներիս, ընտանիքիս ու ընկերներիս։ 

 

Հաջորդը ցանկանում եմ Աշխարհի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին