Հունիս 02, 2025
333 դիտում

Արթուր Դավթյանի հաջող տարին շարունակվում է․ Նա Եվրոպայի չեմպիոն է


Լուսանկարը` European Gymnastics


Լայպցիգում ավարտվում է Եվրոպայի մարմնամարզության առաջնությունը։

Հայաստանի հավաքականից այսօր ելույթ է ունեցել Օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը։ Այս տարի Աշխարհի բացարձակ գավաթակիր հռչակված Դավթյանը հենացատկում 14,799 միավորով հավասարը չի ունեցել ու դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն։

 

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նժույգթափերում նվաճել էր Համլետ Մանուկյանը, իսկ արծաթե մեդալակիր էր դարձել Մամիկոն Խաչատրյանը։ Օղակների վրա վարժությունում բրոնզե պարգեւի էր արժանացել Արթուր Ավետիսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին