Հայաստանի ազգային հավաքականը երեկվանից սկսել է պատրաստվել ԵՎՐՈ-2024-ի առաջիկա հանդիպումներին։
ՀՖՖ-ից տեղեկանում ենք, որ թիմի հիմնական մասն արդեն ֆուտբոլի ակադեմիայում է ու Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ անցկացրել է առաջին մարզումը։
Այսօր թիմին միանալու են Հրանտ-Լեոն Ռանոսը, Նաիր Տիկնիզյանը, Լուկաս Սելարայանը եւ Նորբերտո Բալեկյանը։ Սեպտեմբերի 5-ին հավաքականում կլինեն նաեւ Անդրե Չալըշըրը, Ստյոպա Մկրտչյանը, Տիգրան Բարսեղյանը, Վահան Բիչախչյանը եւ Սարգիս Ադամյանը։
ԵՎՐՈ-2024-ի հաջորդ հանդիպումը Պետրակովի սաներն անցկացնելու են սեպտեմբերի 8-ին Թուրքիայի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: