«Արագած» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված ՀՖՖ-ի կողմից մի շարք թիմերի, այդ թվում եւ իրենց, որակազրկելու ու Առաջին խումբը փակելու կապակցությամբ:
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մենք ստացանք տեղեկությունները: 100% փաստեր, ինչպես նաեւ նյութեր Ինտերպոլից, ЦРУ-ից, ԱԱԾ-ից, Greenpeace-ից եւ այլ մարմիններից մենք այդպես էլ չստացանք... Ցավոք, չենք կարող մեր թիմի ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչու են որակազրկվել: Ոչ թե այն պատճառով, որ տեղեկություններ հրապարակելու իրավունք չունենք, այլ որովհետեւ մենք ինքներս էլ չենք հասկանում, թե ինչու են նրանք որակազրկվել: Եթե լինենք հակիրճ, դրանք պարզապես տեղեկություններ էին գործակիցների անկումների մասին: Իսկ, եթե խոսենք մանրամասն, դրանք գործակիցների անկման րոպեական արձանագրում է:
Հ.Գ. Հարգելի պարոն Մելիքբեկյան, գործակիցներն իջել են միայն «Արագածի», «Լոկոմոտիվի», «Տորպեդոյի» եւ «Մասիսի» մասնակցությամբ հանդիպումների ընթացքո՞ւմ, թե՞ որոշ նամակներ փոստատար աղավնին կորցրել է...»,-ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ «Արագածից» հայտնել էին, որ գործադիր տնօրեն Սերյոժա Աղումյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՖՖ` խնդրելով օրենքով սահմանված կարգով տրամադրել հուլիսի 2-ին կայացված որոշման համար հիմք հանդիսացող բոլոր նյութերը.
«ՀՖՖ-ն պատասխանել է, որ շահագրգիռ անձինք կարող են ստանալ նյութերը` կցելով ֆեդերացիայի հաշվին 100.000 դրամ վճարման անդորրագիրը: Ինչպե՞ս է հնարավոր բողոքարկել վճիռները, եթե դրանց համար պարզապես նյութեր տրամադրելու համար վճար է հարկավոր»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: