Հունիս 06, 2025
163 դիտում

Թոմաս Ադորյան․ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալը հաճելի մարտահրավեր է


Լուսանկարը` ՀՖՖ


Արգենտինական «Բենֆիլդ»-ի կիսապաշտպան Թոմաս Ադորյանն առաջին անգամ հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից ու պատրաստվում է առաջիկա ընկերական խաղերին։

Ֆուտբոլիստն ուրախ է, որ վերջապես հասել է երազանքներին ու ներկայացնելու է Հայաստանի ընտրանին։

«Հայաստանի հավաքականի հրավերի մասին ինձ հայտնեցին «Բանֆիլդ»-ում։ Ուրախ ու խանդավառված եմ, շատ հաճելի մարտահրավեր է։ Այստեղ գտնվելը երազանքի իրականացում է։ Կանեմ հնարավոր ամեն ինչ, որ օգտակար լինեմ թիմին։ Կփորձենք հաղթանակներ տոնել եւ ուրախացնել հայ երկրպագուներին»,-ՀՖՖ-ին հայտնել է Ադորյանը։ 

Նա ընդգծել է, որ ընկերական հանդիպումներում կճանաչի թիմակիցներին եւ խաղային ժամանակ կստանա․ «Վստահ եմ, ամեն ինչ հիանալի կանցնի»։ 

Հայստանի ընտրանին վաղը մեկնելու է Կոսովո, որտեղ հունիսի 6-ին հանդիպելու է այդ երկրի հավաքականին։ Հունիսի 9-ին հայ ֆուտբոլիստները կմրցեն Մոնտենեգրոյի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին