Հուլիս 23, 2025
170 դիտում

«Նոա»-ի մարզիչը կարծում է, որ մյուս շաբաթ կփորձեն անակնկալ մատուցել «Ֆերենցվարոշ»-ին


Լուսանկարը` FC Noah


Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում երեկ «Նոա»-ն ընդունել է «Ֆերենցվարոշ»-ին ու պարտվել 1։2 հաշվով։

Գրանցված բոլոր գոլերն էլ «Ֆերենցվարոշ»-ի ֆուտբոլիստների հաշվին են։ Առաջին գոլը գրանցվել է 36-րդ րոպեին, Ստեֆան Գերտենմանի ինքնագոլի շնորհիվ «Նոա»-ն առաջ է անցել հաշվի մեջ։ Սակայն այնուհետեւ հյուրերը կարողացել են հաղթանակ կորզել․ նախ աչքի է ընկել Կալում Օ’Դովդան, ապա՝ Բարնաբաս Վարգան։ 82-րդ րոպեից Էդգար Սեւիկյանի թիմը մնացել է 10 հոգով։ 

«Կարծում եմ լուրջ խաղ ստացվեց։ Մի շարք դրվագներում հաջողակ չէինք, մյուսներում կարող էինք ավելի լավ որոշումներ կայացնել։ Հաշիվը 1:2 է, ըստ իս, հաջորդ փուլ դուրս գալու հարցը դեռեւս բաց է։ Կգնանք այնտեղ եւ կփորձենք անակնկալ մատուցել մրցակցին»,- պարտությունից հետո ասել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։

Պատասխան դիմակայությունը կայանալու է մյուս շաբաթ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին