Հուլիս 23, 2025
124 դիտում

Կարեն Խաչանով․ Գլխավոր նպատակս Մեծ Սաղավարտի մրցաշարում հաղթող դառնալն է


Լուսանկարը` Australian Open


Աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ իր կարիերայում դեռ չի հասել գլխավոր նպատակին։

«Մինչ այս պահն ունեցած հաջողությունները լավ եմ գնահատում։ Հիանալի գիտակցում եմ, որ կամաց-կամաց եմ հասել ամեն ինչին։ Բայց միշտ էլ կան նպատակներ, որոնք դնում ես քո առջեւ, ձգտում դրանց։ Ժամանակ ու հույս ունեմ, որ հասնելու եմ։ Տեսնենք, թե ինչպես կդասավորվի ամեն բան։ Գլխավոր նպատակս Մեծ Սաղավարտի մրցաշարում հաղթող դառնալն է»,- Championat.com-ին ասել է Խաչանովը։

Օլիմպիական փոխչեմպիոնն ավելացրել է, որ ձգտում է անընդհատ մնալ ATP աղյուսակի լավագույն 20-յակում՝ ձգտելով դուրս գալ տասնյակ։ Ըստ թենիսիստի՝ վարկանիշը լավագույնս է դրսեւորում արդյունքները, արդյունքներ, որոնց հասնում են խաղերի շնորհիվ։ 

«Փոքր ժամանակ միշտ հիանում էի Ռոլան Գառոսի մրցաշարով։ Այն Փարիզն է, Ֆրանսիան․․․ հետեւում էի Նադալին։ Միշտ երազում էի այնտեղ խաղալ, ինչն ի կատար եմ ածել մի քանի անգամ։ Անշուշտ, կենտրոնական կորտն ամենաակնառուն է»,-նշել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին