Հուլիս 24, 2025
168 դիտում

Սպերցյան․ Մենք չենք վախենում Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հավաքականներից


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոստովանել է, որ իրենք ցանկանում են նոր մեկնարկած մրցաշրջանում հաջող հանդես գալ ու պաշտպանել չեմպիոնական տիտղոսը։

«Մեր թիմի համար ամեն հանդիպում նման է եզրափակչի։ Կարծում եմ, որ հիմա մրցակիցներն ավելի լուրջ են մոտենում մեր դեմ դիմակայություններին, բոլորը ձգտելու են առավելագույնին»,- РБ Спорт-ին ասել է Սպերցյանը։

Նա խոսել է նաեւ իր հնարավոր տեղափոխության մասին ու խոստովանել, որ արդեն հոգնել է պատասխանել նման հարցերի։ Ըստ Սպերցյանի՝ դեռ ոչ մի հստակություն չկա, իսկ ՊՍԺ-ի ու «Ժիրոնա»-ի հետաքրքրվածության մասին անձամբ ինքը ոչինչ չգիտի։

Ֆուտբոլիստն անդրադադարձել է նաեւ աշնանը մեկնարկող ազգային հավաքականների ընտրական հանդիպումներին․ «Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի եւ Իռլանդիայի հավաքականներից։ Երեւանում կայանալիք դիմակայություններին մենք պայքարելու ենք մինչեւ վերջ։ Միշտ չէ, որ ստացվում է արդյունքի հասնել բարձրակարգ հավաքականների դեմ, բայց մենք նպատակադրված ենք խաղալ ֆուտբոլ ու փորձել մեր ուժերը»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին