Այսօր կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի արտահերթ նիստը: Օրակարգում եղել է «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբների՝ պայմանավորված խաղերում ներգրավված լինելու վերաբերյալ ՀՖՖ Կարգապահական ու Էթիկայի կոմիտեի որոշման քննարկումը:
ՀՖՖ Կարգապահական կոմիտեն, քննարկելով ՀՀ իրավապահ մարմինների եւ ՈւԵՖԱ-ի համապատասխան բաժնի կողմից ներկայացված փաստերն ու նյութերը, որոշել է որակազրկել «Արագած», «Տորպեդո», «Մասիս», «Լոկոմոտիվ» եւ «Երեւան» ֆուտբոլային ակումբները, ինչպես նաեւ տարբեր ժամկետներով՝ ներգրավված 58 անձանց (այդ թվում 45-ին՝ ցմահ):
ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի սկզբում ՀՖՖ Գլխավար քարտուղար Արթուր Ազարյանը մանրամասնորեն ներկայացրել է ՀՖՖ կարգապահական ու էթիկայի կոմիտեի նիստի արձանագրությունը:
Հաշվի առնելով ՀՖՖ Կարգապահական ու էթիկայի կոմիտեի որոշումը՝ ՀՖՖ Գործկոմը միաձայն քվեարկել է Առաջին խմբի առաջնությունը դադարեցնելու օգտին:
Մրցաշարի հաղթողի ու հաջորդ մրցաշրջանի ձեւաչափի վերաբերյալ որոշումները կկայացվեն ՀՖՖ Գործկոմի հետագա նիստերի ընթացքում՝ ներգրավված ակումբների կողմից հնարավոր բողոքարկումների վերաբերյալ որոշումներից հետո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: