Հունիս 06, 2025
265 դիտում

Ժիրայր Շաղոյան. Վրաստանի հավաքականի հետ եղածն էլ չի կարող կրկնվել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը վաղը Կոսովոյի հավաքականի դեմ սպասվող հանդիպումից առաջ նշել է, որ հիմա հիմա ավելի շատ խաղաժամանակ է ստանում, ինչը հօգուտ հավաքականի կօգտագործի։

«Արդեն ժամանակն է, որ կայուն խաղ ցույց տամ, նախկինում խաղաժամանակ ստանալու հետ կապված խնդիրներ են եղել, առաջիկայում այնպես կանեմ, որ էլ նման բան չկրկնվի։ 

 

Ֆուտբոլիստի համար ամենակարեւորն այն է, որ խաղում է ու զգում կարող է օգտակար լինել հավաքականին։ Առանց խաղաժամանկի դժվար կլինի, քանի որ հավաքականում բարձրակարգ խաղացողներ են հանդես գալիս։

 

Միանշանակ, Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի դեմ սպասվող հանդիպումներում պետք է առավելագույնը քաղել։ Կփորձենք լավ խաղ ցույց տալ եւ դրական արդյունքի հասնել։ Մեր գլխավոր մարզիչը՝ Ջոն վան'տ Սխիպը հետաքրքիր ձեռագիր ու ոճ ունի, որոնք բոլորն էլ հավանում են։ Ֆուբոլիստները սիրում են գնդակով լինել, իսկ նա դա թույլ է տալիս։ 

 

Նախորդ անգամ Կոսովոյի դեմ խաղում կարողացել եմ գոլի հեղինակ դառնալ, բայց դրանից հետո հավաքականը բավական փոխվել է ու հետաքրքիր ֆուտբոլ է խաղում պրեսինգի դիմելիս եւ գնդակով գործելիս։  

 

Պետք է սխալներն ուղղել եւ ցույց տալ, որ պատրաստ ենք։ Վրաստանի հավաքականի հետ եղածը էլ չի կարող կրկնվել, քանի որ աշխատել ենք դրա շուրջ։ Մարզիչն էլ ցույց է տվել այն սխալները, որոնցից պետք է հետագայում զերծ մնալ»։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին