Դեկտեմբեր 23, 2024
35086 դիտում

Մխիթարյան. Տեսնում եմ մեր թիմի պոտենցիալը, ու սրանք պարզապես խոսքեր չեն


Լուսանկարը` AS Roma

Լուսանկարը` AS Roma


Հենրիխ Մխիթարյանի ու նրա թիմակիցների գործերն Ա սերիայի վերսկսումից հետո այդքան էլ լավ չեն:

Հայ կիսապաշտպանն ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո թեեւ առաջին գոլը խփեց «Նապոլիի» հետ խաղում, սակայն «Ռոման» երեկ 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց:


«Նապոլիի» հետ խաղից հետո Մխիթարյանը նշել է, որ երեկ ավելի լավ են խաղացել, քան նախորդ 2 հանդիպումներում: Նա չի կարծում, որ արժանի պարտություն են կրել:

«Խփած գոլից հետո ամեն ինչ արեցինք խաղը փրկելու համար: Հավասարեցրի հաշիվը, մի քանի պահեր ունեինք, բայց ցանկալի արդյունքի հասնելու համար կենտրոնացումը պակասեց: Թեեւ 3 խաղ է պարտվում ենք, բայց շատ ենք աշխատում ու փորձում հասնել հաղթանակի: Հենց մեզ դա հաջողվի, մրցաշրջանի մնացած խաղերում ավելի վստահ կգործենք»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա կարծում է, որ ավելի շատ պետք է աշխատեն իրենց մտածողության վրա՝ հանգստություն պահպանեն ու չզայրանան ստեղծված իրավիճակի պատճառով: Մխիթարյանը գտնում է, որ ամեն ինչ դեռ իրենց ձեռքերում է ու մնացած 8 հանդիպումներում կփորձեն իրենց ցույց տալ:

«Տեսնում եմ թիմի պոտենցիալը, սրանք պարզապես խոսքեր չեն, շատ հավասարակշռված ենք: Պարզապես հաղթանակի կարիք ունենք: Նման պահերին է երեւում թիմի ուժը: Մենք թիմ ենք, քանի որ միասին ենք գործում ու փորձում օգնել իրար՝ նույնիսկ նման դժվար իրավիճակում»,- ավելացրել է նա:

Կիսապաշտպանը նաեւ ընդգծել է, որ ֆիզիկապես իրեն լավ է զգում ու մրցաշրջանի վերսկսումից հետո առաջին անգամ է ողջ հանդիպման ընթացքում եղել խաղադաշտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին