Նոյեմբեր 22, 2024
920 դիտում

«Ռոմայի» 3-րդ պարտությունը. Մխիթարյանի 1-ին գոլը վերսկսված Ա սերիայում


Լուսանկարը` AS Roma


«Ռոման» Իտալիայի առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունն է կրել: Այս անգամ թիմը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է «Նապոլիին»:

Հռոմեական թիմի կազմում միակ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը, նա աչքի է ընկել 60-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը: Սակայն 82-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն հաղթական գոլն է գրանցել ու 3 միավոր բերել իր թիմին:



«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան դեռ կարծում է ամեն ինչ կորած չէ, քանի որ դեռ 8 հանդիպում ունեն Ա սերիայում, ինչպես նաեւ հանդես են գալու Եվրոպայի Լիգայում:

«Պետք է ավելի շատ աշխատենք ու փոխենք նախորդ 3 հանդիպումների արդյունքները»,- ասել է նա:

«Ռոման» դեռ 48 միավորով պահպանում է 5-րդ տեղը, բայց նույնքան միավոր ունի նաեւ «Նապոլին», որը 6-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին