Հայտնի մասնագետ Խոակին Կապառոսն Իսպանիայից ժամանել է Երեւան:
Mediamax Sport-ի թղթակցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ մարզչին ստուգել են եւ նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Կապառոսն այսօր նաեւ մամուլի ասուլիսով էր հանդես գալու, սակայն ՀՖՖ-ն տեղեկացրել է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալով ու դրանց հետագա տարածումը կանխարգելելու նպատակով այն չի կայանա:
Այս շաբաթ ՀՖՖ-ն հայտնել էր, որ Կապառոսը նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: