Մարկոս Պիզելին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային հայտնել է, որ ավարտում է կարիերան ազգային հավաքականում:
35-ամյա ֆուտբոլիստի այս որոշումը, ինչպես Mediamax Sport-ին ասել են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից, ֆեդերացիայում ընդունվել է ըմբռնումով:
Հայաստանի ազգային հավաքականում Պիզելին հանդես է գալիս 2008 թվականից: Մասնակցել է 65 խաղի ու դարձել 11 գոլի հեղինակ: 2018 թվականին նա ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: