Հուլիս 22, 2025
2502 դիտում

Ադամյանի գոլն ու «Հոֆենհայմի» հաղթանակը Գերմանիայի գավաթում


Լուսանկարը` TSG Hoffenheim


Գերմանիայի գավաթի խաղարկությունում երեկ «Հոֆենհայմը» հանդիպել է «Դույսբուրգի» հետ:

Հանդիպումն անցել է Բունդեսլիգան ներկայացնող թիմի առավելությամբ: Նախ աչքի է ընկել Ֆլորիան Գրիլիչը: 59-րդ րոպեին «Հոֆենհայմի» երկրորդ ու հաղթական գնդակն իր հաշվին գրանցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյուդերը հանդիպումից հետո նշել է, որ մրցակցի կողմից խաղի սկզբում ճնշումը մեծ է եղել. «Պատահական չէ, որ «Դույսբուրգը» գավաթի խաղարկությունում է: Բայց երկրորդ կեսում կարողացանք վերգտնել մեր խաղն ու արժանիորեն հաղթանակ տարանք»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին