Հուլիս 22, 2025
148 դիտում

«Ինտեր»-ը նոր մրցաշրջանին կպատրաստվի «Մոնակո»-ի հետ ընկերական խաղով


Լուսանկարը` Getty Images


Մինչ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները վերջին հանգստյան օրերն են անցկացնում, ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է նոր մրցաշրջանի նախապատրաստական ծրագիրը:

Օգոստոսի 8-ին թիմը «Լուի II» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնելու «Մոնակո»-ի հետ, ապա 4 օր անց մրցելու է «Մոնցա»-ի հետ: Վերջին ընկերական հանդիպումը լինելու է օգոստոսի 16-ին «Օլիմպիակոս»-ի դեմ:

Արդեն օգոստոսի 25-ին «Ինտեր»-ն առաջին հանդիպումն է անցկացնելու Իտալիայի առաջնությունում, մրցակիցը լինելու է «Տորինո»-ն:

Նախորդ մրցաշրջանում «Ինտեր»-ն Ա Սերիայում զբաղեցրել է 2-րդ տեղն ու Չեմպիոնների Լիգայում հասել մինչեւ եզրափակիչ, որտեղ 0:5 հաշվով զիջել է ՊՍԺ-ին: Մրցաշրջանի ավարտից հետո Սիմոնե Ինձագին հեռացել է թիմից ու այն գլխավորել է Կրիստիան Կիվուն: Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել է Աշխարհի ակումբային առաջնությանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին