Հուլիս 23, 2025
177 դիտում

Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է եւս 209 մլն 80000 դրամի աջակցություն



«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է եւս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն։

«Բահամուտ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Fastex-ը մարզական ֆեդերացիաներին, մարզիկներին, մարզիչներին տրամադրում է աջակցություն, որն այս պահի դրությամբ ընդհանուր հաշվով 1մլրդ 159 մլն դրամ է։

Նախորդ տարի հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, ինչպես նաեւ «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջեւ հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլեւ առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաեւ խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։ 

Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Fastex-ի իրականացրած նախաձեռնությունը․ «Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին Հայաստանի պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար։ Եվրոպայի առաջնություններում 37 մարզիկի պատվին վեր է խոյացել մեր եռագույնը, որոնցից 11-ն ուղեկցվել է մեր օրհներգով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը եւ Fastex-ն այսօր եւս մեկ անգամ պարգեւատրել են մեր մարզիկներին, մարզիչներին, ֆեդերացիաներին եւ բժիշկներին։ Fastex-ի նախաձեռնությունը համարժեք է պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգեւներին։ Հուսով եմ, որ այսօրվա պարգեւատրումները լրացուցիչ խթան կհանդիսանան մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ եւ հաղթանակներ գրանցելու ճանապարհին»:

«Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին