Փետրվար 23, 2026
3676 դիտում

Հունաստանի հավաքականի մարզիչն ու ավագը «պատերազմի» մեջ են


Լուսանկարը` sport24.gr


Հունաստանի հավաքականի ավագ Սոկրատիս Պապաստատոպուլոսի կարծիքով Աթենքում հայերից 2:3 հաշվով կրած պարտությունն իրենց սխալների պատճառով էր:

«Չեմ ուզում անդրադառնալ մարզչական խնդիրներին, դա ինձ չի առնչվում: Պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում: Շատ վատ սխալներ թույլ տվեցինք, որոնք դճվար է բացատրել: Երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք, որոնք դեռ անփորձ են ու դեռ պատրաստ չեն հանդես գալու ազգային թիմում»,- Պապաստատոպուլոսի խոսքերը մեջբերում է ekathimerini.com-ը:

Հայաստանից կրած պարտությունն ավելի է երկպառակտել Հունաստանի ընտրանին: Ավագն իր խոսքում դժգոհություն է հայտնել գլխավոր մարզիչ մարզիչ Անգելոս Անաստասիադիսին ու նրա կայացրած որոշումներին:

Մարզիչն իր հերթին պատասխանել է, հավատում է եզրափակիչ փուլ անցնելուն: «Եթե պարոն Պապաստատոպուլոսը չի հավատում, այստեղ անելիք չունի: Նա չպետք է ԶԼՄ-ին նման բան ասեր, այլ իր կարծիքով կիսվեր հանդերձարանում: Նա ինքն է իրեն հանում հավաքականից»,- նշել է Անաստասիադիսը:

Մեր ընտրանին