Ապրիլ 27, 2024
5356 դիտում

Արմեն Գյուլբուդաղյանց. Ջիբրալթարի դեմ լինելու է ազգի պատվի խաղը


Լուսանկարը` FFA


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թիմի հետ առաջին մարզումից հետո խոստովանել է, որ տղաները մեծ ոգեւորությամբ ու պատասխանատվությամբ են աշխատել:

«Փառք Աստծո, վնասվածքներ չունենք: Մի փոքր խնդիր ունեն Մարկոս Պիզելին ու Հրայր Մկոյանը, բայց հուսով եմ, որ մինչեւ խաղը նրանք կապաքինվեն: Լիովին պատրաստ կլինենք Ջիբրալթարի հետ խաղին»,-Գյուլբուդաղյանցի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ն:

Մարզիչը խոստովանել է, որ Ջիբրալթարի դեմ լինելու է ազգի պատվի խաղը. «Ես վստահ եմ, որ մենք էլ, տղաներն էլ ամեն ինչ կանենք հաղթանակի հասնելու համար»:

Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 13-ին երեկոյան ժամը 8-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին