9 տարի Մադրիդի «Ռեալում» անցկացնելուց հետո Քրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»:
Պորտուգալացին բաց նամակ է գրել ու երկրպագուներին բացատրել իր հեռանալու պատճառները:
«Ռեալում» անցկացրած տարիները, երեւի, լավագույնն էին իմ կյանքում: Անչափ շնորհակալ եմ քաղաքին, երկրպագուներին ու ակումբին, որ այսքան սեր ու աջակցություն են ցուցաբերել: Չնայած դրան՝ եկել է ժամանակը նոր փուլ սկսել: Դրա համար էլ խնդրել եմ ակումբին ինձ բաց թողնել»,- գրել է Ռոնալդուն:
Նա խոստովանել է, որ հիանալի 9 տարի է անցկացրել թիմի կազմում, որոնք շատ գրավիչ ու հետաքրքիր են ստացվել, բայց միեւնույն ժամանակ նաեւ բարդ, քանի որ Արքայական թիմը միշտ էլ բարձր նպատակներ է դրել իր առջեւ: Պորտուգալացի ֆուտբոլիստը խոստովանել է, որ այդ ընթացքում վայելել է ֆուտբոլը:

Լուսանկարը` goal.com
«Հիանալի թիմակիցներով եմ շրջապատված եղել, զգացել եմ մեր հիանալի երկրպագուների աջակցությունը, միասին մենք 3 անգամ անընդմեջ հաղթել ենք Չեմպիոնների Լիգան ու 4 անգամ վերջին 5 տարիների ընթացքում: Նաեւ անհատական մրցանակներ եմ ստացել՝ 4 Ոսկե գնդակ ու 3 Ոսկե խաղակոշիկ»,- շարունակել է նա:
Ըստ Ռոնալդուի՝ «Ռեալը» մեծ ու հատուկ ակումբ է, որը գրավել է իր ու իր ընտանիքի սիրտը: Նա շնորհակալություն է հայտնել բոլորին՝ ամբողջ ակումբին, նախագահին, թիմակիցներին, մարզիչներին, բժիշկներին, ֆիզիկական պատրաստվածության մասնագետներին ու այն մարդկանց, որոնց շնորհիվ Արքայական թիմն աշխատում է:
«Շատ եմ մտածել ու վստահ եմ, որ ժամանակն է նոր փուլ սկսել: Ես գնում եմ, բայց այս մարզաշապիկը, զինանշանն ու «Սանտյագո Բեռնաբեուն» ընդմիշտ ինձ հարազատ կման, որտեղ էլ որ լինեմ:
Շնորհակալ եմ բոլորից: Ու հիմա, ինչպես եւ 9 տարի առաջ ասում եմ՝ Hala Madrid»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: