Հենրիխ Մխիթարյանի ապագան «Մանչեսթեր Յունայթեում» դեռ շարունակում է մշուշոտ լինել:
Անգլիական ԶԼՄ-ը պնդում են, որ ձմռանը կիսապաշտպանն, այնուամենայնիվ, կհեռանա թիմից:
Գերմանական Bild-ը գրել է, որ Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ իր նախկին թիմ՝ Դորտմունդի «Բորուսիա», որտեղ 3 հաջող մրցաշրջան է անցկացրել, իսկ 2016-ին լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել:
«Այդ դեպքում ֆուտբոլիստը պետք է ներողություն խնդրի դորտմունդյան ակումից իր ու իր գործակալի պահվածքի համար, որը նրանք ցուցաբերել են ակումբից հեռանալու ժամանակ»,- այսպես էլ գրել է metro.co.uk-ը:
Իսկ Daily Star-ը կազմել է այն հավանական ակումբների ցանկը, որտեղ Մխիթարյանը հնարավոր է շարունակի կարիերան: Նրանք են «Բորուսիան», «Ինտերը», «Միլանը», «Տոտենհեմը», «Արսենալը», «Էվերթոնը», «Վեսթ Հեմը», «Վալենսիան», «Սեւիլիան» ու «Աթլետիկոն»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: