Հունիս 21, 2025
12970 դիտում

Վացկեն բացառել է Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա»


Լուսանկարը` footie.co.za


Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի վերադարձը գերմանական ակումբ:

«Ես բոլորից լավ գիտեմ նրա տրանսֆերային մանրամասները: Սրանով պայմանավորված էլ կարող եմ փաստել, որ Հենրիխը չի վերադառնա»,-ասել է Վացկեն:

 

Մխիթարյանը ՄՅՈւ էր տեղափոխվել 2016 թվականին շուրջ 30 մլն եվրոյով: Այժմ շատ են խոսակցությունները, թե հայ ֆուտբոլիստը ձմեռային պատուհանի ժամանակ կհեռանա թիմից: Նրան ձեռքբերելու ամենահավակնոտ թեկնածուն, ըստ ԶԼՄ-ի, Միլանի «Ինտերն» է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին