Հունիս 27, 2025
6255 դիտում

Բուֆֆոն. Միակ բանը, որ կստիպի ինձ մնալ ֆուտբոլում՝ ՉԼ-ն հաղթելն է


Լուսանկարը` uefa.com


Հոկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ի վարկածով Լավագույն դարպասապահ ճանաչված Ջանլուիջի Բուֆֆոնը խոստովանել է, որ սա իր վերջին մրցաշրջանն է լինելու:

Իտալացի դարպասապահը միտքը կփո[ի միայն մի դեպքում, եթե «Յուվենթուսը» կարողանա դառնալ Չեմպիոնների Լիգայի հաղթող:

«Ամբողջովին վստահ եմ որոշմանս մեջ: Հանգիստ եմ ու չեմ վախենում, թե ինչ է ինձ սպասվում: Ես ապագան ոգեւորությամբ կդիմավորեմ, ինչպես ինձ փորձարկելու հնարավորություն: 1 տարին ոչինչ էլ չի փոխի, ես առանց այն էլ շատ բաների եմ հասել: Միակ բանը, որ կստիպի ինձ մնալ՝ ՉԼ-ն հաղթելն է, այդ դեպքում  ես կպայքարեմ ակումբային ԱԱ-ում չեմպիոնի կոչման համար»,-ասել է Բուֆֆոնը:

Նա ցանկանում է ֆուտբոլին հրաժեշտ տալ մեծ հաղթանակով: Արդեն 11 տարի է անցել, որ Աշխարհի չեմպիոն է դարձել, սակայն ՉԼ-ի 3 եզրափակիչներում պարտվել է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին