Հունիս 27, 2025
110 դիտում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակ տոնել Բաթումիում


Լուսանկարը` Մեդիամքս


Բաթումիում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում երեկ Հայաստանի 7 բռնցքամարտիկ հաղթանակ են տոնել։

Իրենց մրցակիցներից ուժեղ են եղել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը եւ Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը եւ Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ), Արարատ Հարությունյանն (70 կգ) ու Դավիթ Սիմոնյանը (90 կգ)։ Նրանք դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Մրցաշարն ավարտվելու է հունիսի 30-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին