«Կրասնոդար»-ը Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում 2:1 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Սպարտակ»-ի նկատմամբ:
«Կրասնոդար»-ն Ալեքսանդր Չերնիկովի ու Ջոն Կորդոբայի գոլերի շնորհիվ առաջ է եղել 2:0 հաշվով, «Սպարտակ»-ը միայն 90-րդ րոպեին է կարողացել կրճատել հաշիվը: Հյուրերի կազմում աչքի է ընկել Լեւի Գարսիան:
Տանտերերը հանդիպումն ավարտել են 9 հոգով, խաղադաշտից հեռացվել են Կորդոբան ու Դուգլաս Ագուստոն:
«Կրասնոդար»-ը վաստակել է 32 միավոր ու մրցաշարային աղյուսակում նորից ստանձնել է առաջատարի դիրքը: 30 միավորով 2-րդ տեղում Մոսկվայի ԲԿՄԱ-ն է:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: