Նոյեմբեր 03, 2025
245 դիտում

Վահե Աղասյանը դարձել է Մ-23 տ. Եվրոպայի չեմպիոն


Լուսանկարը` eju.net

Լուսանկարը` eju.net

Լուսանկարը` eju.net

Լուսանկարը` eju.net

Լուսանկարը` eju.net

Լուսանկարը` eju.net

Լուսանկարը` eju.net


Մոլդովայում կայացած ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանին հաջողվել է ոսկե մեդալ նվաճել:

Մինչեւ 60 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Վահե Աղասյանը: Մինչ եզրափակիչ անցնելը նա 3 հաղթանակ է տարել ու ոսկու համար պայքարում մրցել վրացի Մատե Գոգոբերիշվիլու հետ: Հայ ձյուդոյիստը նորից վստահ առավելության է հասել ու կանգնել պատվոհարթակի 1-ին աստիճանին:

Այդ քաշային կարգի պայքարին 22 մարզիկ է մասնակցել, Հայաստանը ներկայացել է նաեւ Մարտին Բադալյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին