Նոյեմբեր 03, 2025
162 դիտում

Մեդիամաքսի թիմը հաղթել է ԶԼՄ-ների մինի-ֆուտբոլի մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքս մեդիա ընկերության թիմը հաղթել է նոյեմբերի 1-ին Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կազմակերպած լրատվամիջոցների մինի-ֆուտբոլի մրցաշարում։

Մրցաշարին մասնակցում էին 5 թիմեր։ Խաղերն անցկացվում էին մեկ մետրանոց դարպասներով, 3 խաղացողներով՝ առանց դարպասապահի։ Մեդիամաքսի թիմը հաղթեց երկու խաղում, մեկ ոչ-ոքի խաղաց եւ մեկ պարտություն կրեց՝ վաստակելով 7 միավոր։ Երկրորդ տեղը 6 միավորով նվաճեց Հանրային հեռուստատեսության թիմը, երրորդը՝ Հանրային ռադիոն՝ նույնքան միավորով։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին