Նոյեմբեր 03, 2025
84 դիտում

«Փյունիկ»-ը եւ «Վան»-ը հաղթանակներ են տարել Հայաստանի առաջնությունում


Լուսանկարը` FC Pyunik


Հանգստյան օրերին շարունակվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրը:

«Փյունիկ»-ը 2:1 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Հաղթող թիմի կազմում աչքի են ընկել Էրիկ Օկանսին ու Խավիեր Մորենո Սանչեսը, իսկ բանակայինների մեկ գոլի հեղինակը Արթուր Ասկարյանն է:

Օրվա մյուս մրցավեճում «Վան»-ը հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության է հասել «Շիրակ»-ի նկատմամբ: Ավելացված 90+5-րդ րոպեին հյուրերին հաղթանակ է պարգեւել Հրայր Մկոյանը: 

Ավելի վաղ «Արարատ-Արմենիա»-ն 2:1 հաշվով ուժեղ էր եղել «Նոա»-ից եւ 27 միավորով առաջնության առաջատարն է:

Այսօր կայանալու են «Գանձասար»-«Ալաշկերտ» եւ «Արարատ»-«Ուրարտու»  հանդիպումները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին