«Ինտեր»-ը դուրս է եկել Աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ:
Խմբային փուլի վերջին խաղում միլանյան ակումբը 2:0 հաշվով ուժեղ է եղել «Ռիվեր Փլեյթ»-ից: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից առաջին գոլը խփել է Ֆրանչեսկո Պիո Էսպոսիտոն, ապա հանդիպման ավարտին աչքի է ընկել Ալեսանդրո Բաստոնին:
Արգենտինական ակումբը հանդիպումն ավարտել է 9 հոգով՝ խաղադաշտից հեռացվել են Լուկաս Մարտինեսն ու Գոնսալո Մոնտիելը:
«Ինտեր»-ն E խմբում վաստակել է 7 միավոր ու 1/8 եզրափակչում կհանդիպի բրազիլական «Ֆլումինենսե»-ի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: