Հունիս 27, 2025
119 դիտում

Էրիկ Պապիկյանը հաղթել է Մ-15 տ. Եվրոպայի առաջնությունում


Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 5 մեդալ է նվաճել:

Մինչեւ 57 կգ քաշային կարգում Էրիկ Պապիկյանը 7:2 հաշվով հաղթել է Տիգրան Կոլոտյանին ու ոսկե մեդալ նվաճել:  

Արթուր Մկրտչյանը (75 կգ) եզրափակչում 0:8 հաշվով զիջել է Ամալ Ումարոկովին (UWW) ու բավարարվել արծաթով: 

Արեն Փիրումյանը (44 կգ), Արեն Միրզոյանը (52 կգ) եւ Համլետ Անտոնյանը (62 կգ) բրոնզե մեդալակիր են դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին