Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլում մակեդոնական «Վարդարը» սեփական հարկի տակ ընդունել է թուրքական «Ֆեներբահչեին»:
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը: «Վարդարին» հաջողվել է հաղթանակ գրանցել 2:0 հաշվով: Խաղավարտին սեփական դարպասը գրավել է Մեհմեթ Թոփալը:
Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 24-ին Թուրքիայում:




















