Հունիս 24, 2025
6917 դիտում

Մարկո Սիմիչ. Հայերի հետ խաղը կարեւոր է, կփորձենք լավ արդյունքի հասնել


Լուսանկարը` Facebook


Իրանի ֆուտբոլի հավաքականին 1:2 հաշվով զիջելուց հետո Մոնտենեգրոյի ընտրանին հաջորդ օրվանից սկսել է նախապատրաստվել Հայաստանի հետ հանդիպմանը:

ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի խաղը կայանալու է հունիսի 10-ին ժամը 22:45-ին Պոդգորիցայում:

Մարզմանը ներկա են եղել մարզչի տրամադրության տակ եղած բոլոր ֆուտբոլիստները: Մինչ բուն աշխատանքին անցնելը թիմը վերլուծել է Իրանի հետ խաղն ու խոսել հայերի դեմ հանդիպման սպասելիքներից:

«Արդյունքը, բնականաբար, գոհացուցիչ չէր, բայց այն կարեւոր էր Հայաստանի դեմ խաղից առաջ: 2 սխալի արդյունքում ենք գոլ բաց թողել ու  հույս ունենք, որ հաջորդ խաղին նման բան չենք անի: Հայերի հետ հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար: Դեռ ժամանակ ունենք սխալներն ուղղելու համար: Հավաքի եզրափակիչ փուլում դրա վրա էլ աշխատելու ենք»,- ասել է թիմի պաշտպան Մարկո Սիմիչը:

Նա հույս է հայտնել, որ հունիսի 10-ի խաղում սխալները նվազագույնի կհասցնեն ու կկարողանան դրական արդյունքի հասնել:

«Երկար մրցաշրջան ենք անցկացրել, բայց հոգնածության վրա չպետք է ոչինչ բարդենք: Խաղալու ենք ազգային հավաքականի համար ու ամեն ինչ կանենք լավ հանդիպման համար»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին