Ըմբշամարտի վարկանշային շարքի մրցաշարերից հերթականը կայանալու է Բուդապեշտում։
Հուլիսի 17-20-ն ըմբիշները պայքարելու են լավագույնի կոչման համար։ Հայաստանը ներկայացուցիչներ ունենալու է ե՛ւ ազատ, ե՛ւ հունահռոմեական պայքարում։
Ազատ ոճից հայտավորված են Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վազգեն Թեւանյանը (65 կգ) եւ արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանը (70 կգ)։
Հունահռոմեականներից ելույթ կունենան ԵԱ-ի փոխչեմպիոն Կարեն Ասլանյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) եւ Հայկ Խլոյանը (97 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: