«Ինտեր»-ն Աշխարհի ակումբային առաջնությանը պատրաստվում է Սիեթլում, մինչ այդ թիմը հանգրվանել էր Լոս Անջելեսում:
Միլանյան ակումբը խմբային փուլում վերջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 26-ին արգենտինական «Ռիվեր Փլեյթ»-ի դեմ: Երկու թիմերը 4-ական միավորով E խմբի առաջատարներն են:
«Ինտեր»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ թիմը շատ է հավանել Սիեթլը, որն իրենից մի քանի քաղաքների միություն է ներկայացնում՝ բոլոր կողմերից շրջապատված է չքնաղ բնությամբ, բայց եւ երկնաքերերի պակաս չունի: Քաղաքը հարուստ է փողոցային արվեստով ու երաժշտությամբ, իսկ նավամատույցում կյանքն ընթանում է իր դանդաղ հունով:
«Ինտեր»-ի ֆուտբոլիստները ոչ միայն հիանում են գեղեցկությամբ, այլ նաեւ պատրաստվում սպասվող հանդիպմանը: Թիմի հյուրանոցի մոտ էլ միշտ ակումբի մարզաշապիկներով երկրպագուներ են սպասում, որպեսզի լուսանկարվեն խաղացողների հետ ու նրանց ստորագրությունները ստանան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: