Հունիս 25, 2025
138 դիտում

Արսեն Հովհաննիսյանը գլխավորել է «Շիրակ»-ը


Լուսանկարը` FC Shirak


Արսեն Հովհաննիսյանը Գյումրու «Շիրակ»-ի նոր գլխավոր մարզիչն է:

Նրա մարզչական շտաբում են Անդրանիկ Բարիկյանը, Վարդան Պավլեյանը եւ դարպասապահների մարզիչ Էդգար Մովսիսյանը:

Հովհաննիսյանի գլխավորությամբ «Շիրակ»-ը նախկինում դարձել է Հայաստանի Սուպերգավաթակիր: Նախկինում զբաղեցրել է «Շիրակ»-ի ակադեմիայի տեխնիկական տնօրենի պաշտոնը:

2024-ի հոկտեմբերից ակումբը մարզել է Ռաֆայել Նազարյանը: Նրա գլխավորությամբ «Շիրակ»-ը Հայաստանի ավարտված առաջնությունում 35 միավորով 7-րդ տեղն է զբաղեցրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին