2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական E խմբում Հայաստան-Ղազախստան (2:0) խաղից բացի եւս 2 հանդիպում է կայացել:
Լեհաստանը հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի նկատմամբ: Հաշիվը 40-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ հարվածով բացել է Ռոբերտ Լեւանդովսկին: 62-րդ րոպեին տանտերերը Ստեֆան Մուգոշի ջանքերով կարողացել են հավասարեցնել հաշիվը: Սակայն խաղավարտին Լուկաշ Պիշչեկը հաղթանակ է բերել Լեհաստանին:
Ռումինիա-Դանիա մրցավեճն էլ գոլազուրկ ոչ-ոքիով է ավարտվել:
E խմբի առաջատարը շարունակում է մնալ Լեհաստանը 13 միավորով: Մոնտենեգրոն ու Դանիան 7-ական միավոր ունեն, իսկ Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական: Վերջին տեղում 2 միավորով Ղազախստանն է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: