Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին ֆուտբոլի Ակադեմիայում այսօր պատասխանել է լրագրողների հարցերին:
Ֆուտբոլիստը նախ ստացել է նախորդ տարվա Հայստանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար 3-րդ տեղի մրցանակը: Պիզելին հերթական անգամ խոստովանել է,թե որքան կարեւոր է հավաքականն իր համար:
«Նշանակում է, ես հավաքականի կազմում լավ եմ հանդես եկել, որ ստացել եմ այս պարգեւը: Այդ պատճառով էլ շատ ուրախ եմ: Կաշխատեմ հետագայում էլ օգնել ազգային թիմին»,- ասել է նա:
Առաջին անգամ Պիզելիի ծնողները ժամանել են Հայաստան ու տրիբունայից կհետեւեն հավաքականի կազմում իր խաղին: Կիսապաշտպանն ընդգծել է, որ նրանք շատ են հավանել Երեւանը. «Ծնողներս գիտեն, որ Երեւանն ու Հայաստանը շատ կարեւոր են իմ կյանքում, այդ պատճառով իրենք էլ են ցանկացել գալ այստեղ: Համոզված եմ, որ սա ծնոնղերիս վերջին այցելությունը չի լինելու Հայաստան»:
Պիզելին նշել է, որ պատրաստ է մարտի 26-ին Ղազախստանի դեմ կայանալիք ընտրական հանդիպմանը, թեեւ իր ակումբի կազմում այդքան էլ հաճախակի չի խաղում:
«32 տարեկան եմ, ինքնուրույն էլ շատ եմ պարապում, որպեսզի հավաքականի կազմում բարձր մակարդակով խաղամ: Եթե մարզիչը որոշի, որ խաղալու եմ, ամեն ինչ կանեմ ինձ դրսեւորելու համար: Մենք լավ տեղեկացված ենք մրցակցի մասին, բայց առաջին հերթին մեր խաղը պետք է ցույց տանք ու մեզ վրա կենտրոնանանք, կապ չունի ում դեմ ենք հանդես գալիս»,-ասել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: